 Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, «Դաշնակցությունը » կայուն անկման փուլում է.  «Ոչ մեկ այսօր չի քննարկում, թե Դաշնակցությունը կարող է իշխանության գալ կամ  կարող է  մասնակցել իշխանության բաշխմանը ինչ որ ձեւաչափով: Հիմնականում գլխավոր ընդդիմադիր ձեւաչափերը, եթե բաց են թողնում իրենց իշխանություն վերցնելու առիթը , դրանից հետո կայուն անկման փուլ են ապրում, ինչո՞ւ չպետք է նույն բանը Դաշնակցությանը պատահեր:  Դաշնակցությունն այս առումով լուրջ խնդիրներ ունի: Քաղաքական դաշտի ազգային բեւեռը, որն այս պահին Դաշնակցության   մենաշնորհն է, չի կաողանում այն  ճիշտ կազմակերպել, արդյունք ցույց տալ»:

Պարոն Աղայանը պատճառները բացատրում է՝ երկար տարիներ իշխանության մեջ գտնվելով ընդդիմության անհրաժեշտ որակները կորցնելով. « Կամ գուցե արեւմտամետության մեջ է, այսինքն նրանք որոշակի իմիջին պետք է համապատասխանեն, եվրոպական կոմոնորշմամբ հանդես գան, իսկ սա թուլացնում է դաշնակցության գաղափարական այլընտրանքը: Դաշնակցությունը դառնում է մնացած կուսակցությունների գաղափարախոսություններին շատ նման մի այլ գաղափարախոսության կրող, որն ընդամենը մեկ կամ երկու կետով է տարբերվում: Իսկ այդպիսի ընդդիմությունը արդյունավետ չի կարող լինել, հիմնական ընդդիմությունը պետք է հակադրվի գործող գաղափարախոսության ռազմավարության հիմնական կետերին: Դաշնակցությունն այդ հիմնական կետերին այլընտրանք չի կարողանում ձեւավորել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ