Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը, ասաց․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սա շատ նորմալ կդիտարկվեր բոլորի կողմից, եթե չլիներ մեկ բայց․․․
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջին ամիսներին հակառուսական հռետորաբանությունը, հակառուսական հայտարարությունները դարձրել է թրենդ։
Պուտինին զանգահարել է այն մարդը, որը Ռուսաստանին բացահայտ մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ, և այդ պատերազմում Ռուսաստանին այսպես ասած դիմակայելու համար Հայաստանի իշխանությունները գումար են մուրում Եվրամիությունից ու աջակցություն ստանում են։
Կարդացեք նաև
Ընդամենը մի քանի օր առաջ Շիրակի պետական համալսարանում հանդես եկող Եվրադեսանտներից մեկը ուսանողական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ բացահայտ խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի մասին»։
Բացի այս, ըստ Գագիկ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր դաշտում գործող գործարարներից մեկին բացահայտ մեղադրում է Ռուսաստանի պրոյեկտ լինելու մեջ։
«Էլ չխոսեմ Նիկոլ Փաշինյանի սազանդարների ու մանր-մունր քայլիստների մասին, որոնք գործարարին «Մոսկվայի օլիգարխը», «Նիժնի Տագիլի օլիգարխը», «Կալուգայի գործարարը» ու նմանատիպ այլ բնութագրեր են տալիս։
Ռուսաստանի նախագահին զանգահարել է մեկը, որը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրում է «կագեբեի ագենտ» լինելու մեջ՝ սլաքները կրկին տանելով ռուսական ուղղության վրա։
Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ երեսով է զանգահարում Պուտինին, և հետաքրքիր է՝ նույն Պուտինն ի՞նչ թեմաներ է քննարկում Հայաստանում հակառուսական դրոշը բարձր ծածանող Փաշինյանի հետ»,- հարցնում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































Դա արդենք քո խելքի բնաը չէ:
Իդի գուդի բիգուդի շատ խելացի: Նիկոլական եսիմինչ հանգիստ վեր ընկի տեղդ: