Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում սիբիրախտի դեպքեր չեն արձանագրվել

Հոկտեմբեր 29,2012 20:51

Սյունիքի մարզում սիբիրախտի դեպքեր չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:

Ըստ պարոն Թանգյանի` մարզում խիստ հսկողություն է սահմանաված սիբիրախտի մուտքը մարզի տարածք կանխելու  համար: «Անասնաբուժական միջոցառումները շատ խիստ հսկողության տակ են գտնվում մարզում, սանիտարահիգենիկ պայմանները, եւ այլ մարզերից մեր մարզ մտնող անասունների մուտքն է հսկվում, մարզ մտնող անասունը պետք է ստուգված լինի եւ վակցինացիան կատարված: Մեր գյուղերում հնարավորին չափով այդ վակցինացիաները պետք է կատարվեն 100 տոկոսով: Այսօր գյուղացիների մոտ շահագրգռվածություն չի նկատվում իրենց անասունի նկատմամբ անասնաբուժական միջոցառումներ կատարելու ուղղությամբ, քանի որ նրանք մտածում են, որ անասնաբույժը պետք է գա եւ ասի, որպեսզի իրականացնեն այդ միջոցառումները: Որոշակի դրական տեղաշարժ թեեւ այսօր կա, քանի որ սրանից  մոտ 10-15 տարի առաջ պետք է գյուղացուն խնդրեիր, որպեսզի դրանք կատարեին»,-նշեց պարոն Թանգյանը եւ հավելեց, որ յուրաքանչյուր անասնատեր, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ իր ընտանիքի առողջությունը կախված է բրուցելյոզը ստուգելուց, սիբիրախտի վակցինացիան կատարելուց եւ այլն: «Միջոցառումները պետք է կատարվեն, ոչ միայն անասունի կյանքը փրկելու, վարակից զերծ պահելու համար, այլեւ` վարակը մարդկության մեջ չտարածելու համար», -մամլո ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Թանգյանը:

Այս պահի դրությամբ, ըստ պատասխանատուի,  մարզի տարածքում անասունների շրջանում վարակիչ այլ հիվանդության դեպքեր  եւս չկան եւ ընթացիկ տարվա ընթացքում նույնպես  չեն արձանագրվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031