Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի, 2-օրյա այցով կժամանի Գերմանիա: Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցող քրդական ասոցիացիան, ալևիների հասարակական կազմակերպությունները և հայկական համայնքի անդամները Էրդողանի դեմ բողոքի ցույց կանեն: Այս մասին հայտնում է «Թըդեյս Զաման» թերթը:
Թերթը գրում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն երեքշաբթի, առավոտյան ժամը 10:30 կհավաքվեն Բեռլինի բրանդենբուրգյան դարպասի մոտ՝ Էրդողանի դեմ ցույցի, որը կանցկացվի ալևիների միության գերմանական ֆեդերացիայի գլխավորությամբ:
Ցույցին պատրաստվում են մասնակցել մոտավորապես 40 հասարակական կազմակերպություն:
Կազմակերպությունները որպես ցույցի պատճառ վկայակոչում են Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը և քրդական աշխատավորական կուսակցության անդամների հացադուլի հանգամանքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: