Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Թուրքիայի հանրապետության հռչակման օրը տեղի ունեցած բողոքի ցույցերին տված արձագանքի համար: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Ի՞նչն ես արգելում: Ի՞նչ տրամաբանությամբ ես արգելում: Մենք պետք է նոր անունով կոչենք նրան: Թայիփ Ասադ Էրդողան: Տարբերություն կա՞ քո արածների մեջ»:
Էրդողանը երեկվա ցույցի մասնակիցներին անվանել էր «խուլիգան ահաբեկիչներ», ինչին հետևել է Քըլըչդարօղլուի պատասխանը:
«Ժողովուրդն այլևս չի ուզում նրան» – ասել է Քըլըչդարօղլուն, – «Նա չի կարող գնալ ու սեղմել նրանց ձեռքը, որովհետև ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: