
Սաղյանի փոխանցմամբ՝ Հայաստանում համակարգչային գիտելիքներին տիրապետելը անվտանգության տեսանկյունից գտնվում է ցածր մակարդակի վրա, շատերը չեն էլ պատկերացնում, որ անհրաժեշտ է ունենալ լիցենզիոն windows համակարգիչ, որովհետեւ դա ամեն ամիս կամ շաբաթ ինքն իրեն թարմացվում է: Եվ եթե չունենք լեգալ վարկած windows-ի, ապա, բնականաբար, մեր windows համակարգը խոցելի է: «Անհրաժեշտ է օգտագործել լիցենզավորված օպերացիոն համակարգեր, բայց մեզ մոտ այս հարցը դեռեւս բաց է»,- նշեց Սաղյանը, զգուշացնելով, որ այսօրվա վիրուսները, համեմատած 10 տարի առաջվա վիրուսների հետ, որոնք հայտնվելով համակարգիչ, ինչ- որ գործողությունից հետո ջնջում էին համակարգչի մեջ եղած ինֆորմացիան, այդպիսին չեն: «Այսօրվա վիրուսները ունեն 2 կարեւոր գործառույթ. որովհետեւ այդտեղ կա փող: Առաջինը՝ նրանք հավաքում են մեր մասին տեղեկատվությունը, որը պահպանված է համակարգչում, եւ ինչպես գիտենք՝ շատերս զլանում եւ չենք հավաքում մեր գաղտնաբառը, պահպանելով ինֆորմացիան համակարգչի մեջ, վիրուսն էլ գալիս գտնում է այն եւ ուղարկում է գաղտնաբառը համապատասխան կենտրոն: Երկրորդ գործառույթն էլ դա այն է, որ այսօրվա վիրուսները ապահովում են Ddos գրոհներ: Սա մի ծանր երեւույթ է, ասենք՝ ունենք 1 մլն վարակված համակարգիչ, եւ նրանց ղեկավարը, որը որ վարակել է դրանք, ինչ որ մի անցանկալի պահի կարող է հրահանգ տալ եւ այդ բոլոր համակարգիչները սկսում են հարցումներ կատարել կոնկրետ մեկ կայքից, իսկ այդ կայքը, բնականաբար, չի հասցնում պատասխանել եւ դառնում է անհասանելի: Այս գրոհները այսօր դարձել են ամենադժվարը, դրանց դեմ անհնար է պայքարել հատկապես Հայաստանի նման երկրում, որի ընդհանուր միացումը ինտերնետին կազմում է 40 GB»:
Եվա ՀաԿՈԲՅԱՆ


















































