
«Եթե որոշ մարդիկ չեն հասկանում, որ երեկ ԱԺ-ում, բյուջեի քննարկման ժամանակ, աշխատավարձի, կահույքի և այլնի հետ կապված հարցադրումներս նպատակ ունեին պարզաբանելու, թե ուր են գնում ԱԺ-ին հատկացված պետական գումարներն այն պարագայում, երբ պատգամավորը ինքն է ստիպված աշխատավայրի համար սեփական միջոցներով գույք և կահույք ձեռք բերելու, իսկ աշխատավարձը, մեղմ ասած, շռայլություններ թույլ չի տալիս, ապա կրկնում եմ ասածս:
Հարկավոր է բարոյահոգեբանական փոփոխություն, անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան, այլևս կան պատգամավորներ, որոնք եկել են ԱԺ աշխատելու, այլ ոչ թե կարգավիճակ փոխելու, կամ սև անձնագիր ստանալու, և պետական ծառայողին անհրաժեշտ են գոնե տարրական նվազագույն պայմաններ՝ իր գործառույթներն իրականացնելու համար: Որոշ սպասարկու լրատվամիջոցներ պատկերավոր համեմատություններս շահարկելով, փորձում են հանրությանը շեղել հարցիս բուն էությունից: Այն է `ու՞ր են գնում պետական միջոցները»:


















































