Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը թանկարժեք կոստյում չի ուզում

Նոյեմբեր 01,2012 16:30 Share

Երեկ խորհրդարանում  2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած հարցերն  այսօր մամուլում տարատեսակ մեկնաբանությունների առիթ են տվել: Տիգրան Ուրիխանյանն այդ առնչությամբ հետեւյալ պարզաբանումն է ուղարկել:

«Եթե որոշ մարդիկ չեն հասկանում, որ երեկ ԱԺ-ում, բյուջեի քննարկման ժամանակ, աշխատավարձի, կահույքի և այլնի հետ կապված հարցադրումներս նպատակ ունեին պարզաբանելու, թե ուր են գնում ԱԺ-ին հատկացված պետական գումարներն այն պարագայում, երբ պատգամավորը ինքն է ստիպված աշխատավայրի համար սեփական միջոցներով գույք և կահույք ձեռք բերելու, իսկ աշխատավարձը, մեղմ ասած, շռայլություններ  թույլ չի տալիս, ապա կրկնում եմ ասածս:

Հարկավոր է բարոյահոգեբանական փոփոխություն, անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան, այլևս կան պատգամավորներ, որոնք եկել են ԱԺ աշխատելու, այլ ոչ թե կարգավիճակ փոխելու, կամ սև անձնագիր ստանալու, և պետական ծառայողին անհրաժեշտ են գոնե տարրական նվազագույն պայմաններ՝ իր գործառույթներն իրականացնելու համար: Որոշ սպասարկու լրատվամիջոցներ պատկերավոր համեմատություններս շահարկելով, փորձում են հանրությանը շեղել հարցիս բուն էությունից: Այն է `ու՞ր են գնում պետական միջոցները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել