
Նրա խոսքով՝ չարը մեզ վրա այնքան իշխանություն ունի, որքան մենք ենք նրան հնարավորություն տալիս. «Ոչ միայն հոգեվորականները, այլեւ մենք ենք եկեղեցին: Դուք մասն եք կազմումա յդ եկեղեցու, անտարբեր չպետք է լինել հայ ժողովրդի ներկայիս վիճակի հանդեպ, մեղավոր է ժամանակաշրջանը, սակայն ոչ՝ մարդիկ»:
Բանախոսները անդրադարձան աղանդավորական շարժումների զարգացմանը, ինչպես նաեւ «Կենդանի հավատք ընտանեկան եկեղեցի» աղանդին:
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի պնդմամբ՝ զանգվածային առումով աղանդավորները մարդկանց զգացումների վրա են ազդում, հաղորդում են նրանց երկյուղածություն ու վախ. «Նրանք իրենց հիմնական գործունեությունն ուղղում են երիտասարդների վրա: Այդ կրոնական կազմակերպության ղեկավար Արամ Ասատրյանը հավաքներ է անցկացնում Երկաթուղայինների պալատում եւ մշակույթի տներում: Տեսահոլովակ եմ նայել իրենց մասին եւ սարսուռ եմ ապրել, նրանք ծաղրում են մեր հայոց նախնիներին եւ Սուրբ Հոգուն»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































