Այսօր կառավարության հերթական նիստն էր ու կառավարության շենքի առջեւ այսօր էլ ցուցարարների պակաս չկար: Ցուցարարներից շատերը ամեն հինգշաբթի երազում են «բռնացնել» անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ում այդպես էլ չեն հանդիպում:
Aravot.am-ը այսօր կառավարության հետնամուտքը նախընտրող գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվեց՝ ինչու են խուսափում գլխավոր մուտքով ներս մտնելուց: Պարոն Զախարյանը այս հարցին չպատասխանեց:
Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց՝ իրեն հետնամուտքից ներս մտնելն ավելի հարմար է :
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ պարզաբանեց, թե հետնամուտքում գործ ունի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: