
Գրողի պնդմամբ գիրքը մենակության մեջ պետք է խոսի ընթերցողի հետ.«Ժամանակակից հեղինակներ կան, որոնք շատ հետաքրքիր են ստեղծագործում: Այսօրվա հեղինակի խոսքը ինձ համար շատ կարեւոր է: Լավ բանը եթե ստեղծվում է, պետք է ստեղծվի, ստեղծագործող մարդը պարտավոր է դա անել: Ունենալով պատմական մեծ ճանապարհ անցած հզոր երկիր` Հայաստան, մենք այսօր հպարտորեն գովազդում ենք եվրոարժեքներ, եվրոպատուհան, զարմանում եմ, աշխարհում ամենագեղեցիկ ու հզոր կառույցները ստեղծել են հայերը ու հանկարծ հպարտորեն եվրոպատուհան ենք ներկայացնում, չենք մտածում, որ հարվածում ենք ինքներս մեզ»:
«Հայաստան» հրատարակչության տնօրեն , գրականագետ Վահագն Սարգսյանի խոսքով` արվեստը ամենապահպանողանկան ոլորտն է. «Դոն Կիխոտի նման փորձում ենք պահել ու պահպանել ավանդույթները, տպագրում ենք 50-60 գիրք, որը հայ մտավորականը, անհատը պետք է ունենա: Հայ գրականությանը մեծ տեղ ենք տալիս, անդրադառնում ենք ժամանակակից գրողներին, սա նախանձախնդրություն է, չի կարող ժողովուրդը ապրել եւ չունենալ արվեստ, գրական գործիչներ: Խաչիկ Մանուկյանը իսկապես երեւույթ է, նա գրեց եւ ժառանգեց Տերյանի, Սեւակի եւ Չարենցի գիծը»:
Նրա համոզմամբ գրողի մեջ հայերենասիրական մեծ լիցք կա, սեր, բնություն, մայր, ծննդավայր, ամեն ինչ կա. «Մեր ժամանակների համար Խաչիկի գործերը մնայուն են, անընդհատ ցանկանում ենք հրատարակել, սակայն գրականությունը լավ չի վաճառվում, գրողը չի կարողանում հաց վաստակել միայն գրելով, գրողը պետք է անընդհատ հրատարակվի: Խնդիր կա` չունենք գրախանութների ցանց, մի քանի կետով վառաճելը անհեթեթություն է, գրողի համար 500 տպաքանակը մի կաթիլ է ծովում»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































