Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի է բերվել  Հովհաննես Շիրազի մահադիմակը

Օգոստոս 08,2024 15:44 Share

Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի»  տարածքում գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը» երեկ բացառիկ նվեր է ստացել․  նկարիչ Էդուարդ Սեդրակյանը թանգարանին է փոխանցել  մեծանուն բանաստեղծի մահադիմակը, որի հեղինակը քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանն է։

Այս մասին Aravot․am-ը տեղեկացավ «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի» տնօրենի պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանից։

Նա ասաց, որ մահադիմակը պատկանում էր Էդուարդ Սեդրակյանին, Ռաֆիկ Խաչատրյանն  այն քանդակել էր  1984 թվականի մարտի 14-ին՝ բանաստեղծի մահվան օրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031