Զեպ Բլատերն այն կարշիքին է, որ անգլիական ֆուտբոլը կառավարում են անիրազեկ մարդիկ, որոնց նա անվանել է հիմարներ: Այս մասին իր գրքում գրել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ լորդ Սեբաստիան Կոուն: Ընդորում, Բլատերն այդ արտահայտությունն արել է այն ժամանակ, երբ Անգլիան հավակնում էր ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունն իր մոտ անցկացնելուն: «Մի անգամ Բլատերն ինձ ասաց. ձեր ֆուտբոլը կառավարում են հիմարները: Ես նրանցից հիասթափված եմ, շատ հիասթափված», – ESPN-ը մեջբերում է Սեբաստաին Լոուի գրքում գրված տողը:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: