Հոկտեմբերի վերջերին հայտնի է դարձել, որ 12 տարվա համատեղ կյանք վարելուց հետո բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոմարիոն որոշել է բաժանվել կնոջից՝ մոդել Իզաբելա Բետանկուրից: Նրանք միասին չեն ապրում արդեն երեք ամիս, տեղեկացնում է Globo հանդեսը: Ամուսնալուծության պատճառը աշխարհի 1994 թվականի չեմպիոնի հրապուրվելն է Կիբելա Ռիբեյրոյով (նկարում), որը «Միսս Հետույք» մրցույթի հաղթողի գլխավոր հավակնորդներից է: Հետաքրքիր է, որ Ռոմարիոն նոր ընկերուհուց, որի հանդեպ զգացմունքները չի թաքցնում, մեծ է ամբողջ 19 տարի:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: