
Նրա խոսքով, եղել են տարբեր տեսակի քաղաքական եւ բարոյական պարտավորություններ, որոնք չեն կատարվել.
«Խիստ անհավասար մրցակցություն եմ ակնկալում, բայց հաղթահարելի: Մեզ համար էական չի եղել իմ անձի ներկայությունը Ազգային ժողովում, կարծում եմ հավաքական աշխատանքի վրա հիմնված մենամարտ կլինի: 21-րդ տարեդարձը ոլորած ճակատագրական փուլում է երկիրը, եթե այս ընթացքում զորաշարժի չենթարկենք, ապա դժվար կլինի»:
«Ժառանգություն» կուսակցությունը կգումարի իր համագումարը դեկտեմբերի 15-ին, եւ կորոշի թե ինչ է անելու ընտրությունների ժամանակ:
Կարդացեք նաև
«Հաղթանակի դեպքում մենք կժառանգենք այլ որակի Հայաստան: Դա մենակ չեմ անելու` քաղաքացիական հասարակությունը, սրտացավ մտավորականները, ովքեր երկիրը փոխելու մտադրություն ունեն, նրանք ինձ կօգնեն: 2013 թ.-ը ես իմ վրա պետք է վերցնեմ: Քաղաքացիական հասարակությունը եւ ուժերը պետք է միեւնույն ուժի աղբյուր դառնան: Ես ակնկալում եմ, որ կլինի հաղթանակ»,-պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կուսակցության նախագահի համոզմամբ՝ որպես նախագահ թագավոր պետք չէ , այլ պետք է շարքային քաղաքացի, ով երկրի օրենքը կկրի առանց շահույթի եւ մասնավոր բիզնեսների:
«Այսօր գնում ենք դեպի փակուղի, սակայն այն հաղթահարելի է, ժողովուրդը կարող է փոխել իր սեփական ընթացքը, քաղաքացին պետք է ասի` Հայաստանն իմն է: Խոսքը գործի վերածելու խնդիր կա: Մրցակիցներին պետք է լրջորեն վերաբերվել, բոլորը պետք է դատվեն ու գնահատվեն նույն չափանիշներով: Պետք է ունենանք նոր նախագահ, իմ հիմնական մրցակցությունը կգնա գործող նախագահի հետ, եթե վերջինս դնի իր թեկնածությունը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































