
Հարցին, թե ինչու բնապահպանները չէին հրավիրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրի քննարկմանը, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Քննարկումը մասնագիտական ուղղվածություն ուներ, այդ պատճառով էլ հանրային սեկտորին չէինք ներգրավել»:
Հ. Հակոբյանի խոսքով՝ այդ մասին իրենք տեղյակ են պահել բնապահպան ակտիվիստներին` տեղեկացնելով, որ երկրորդ փուլում կընդգրկվեն նաև նրանք:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Խոսրովի արգելոցում: Առավոտյան Խոսրովի անտառ գնալու ճանապարհին բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև ընդհարում էր տեղի ունեցել:
Կարդացեք նաև
Բնապահպանները փակել էին ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվելիս են եղել արգելոցի «Խոսրով» տեղամաս։
Իրենց այս քայլով ակտիվիստները պահանջել են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։ Քանի որ իրավիճակն անկառավարելի է դարձել` նրանց պահանջը հաշվի է առնվել:



















































