
Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց՝ ե՞րբ են սկսվելու նոր ատոմակայանի շինարարական աշխատանքները: Նա նշեց, որ ատոմակայանը երբ վերագործակվել է՝ մտածել են, որ այն առավելագույնը 15 տարի կաշխատի, որովհետեւ այդպիսին են եղել նորմատիվները. «Ռեակտորների համար սահմանված է 30 տարի ժամկետ: Դա՝ պայմանական է: Մի օր ռեակտորները չեն դիմանալու եւ ժամանակն է նոր ատոմակայան կառուցելու: 16 տարի է՝ խոսակցություն ենք լսում, որ համակարգվում է: Բայց ե՞րբ է սկսվելու աշխատանքը՝ շինարարության գծով:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը պատասխանեց. «Ատոմակայանը 95-ին վերագործարկումից հետո ամեն տարի հաստատված ծրագրով հետեւողականորեն միջոցառումներ են իրականացվել՝ գործող էներգաբլոկի անվտանգության բարձրացման ուղղությամբ՝ ինչպես սեփական միջոցներից, այնպես էլ միջազգային: Արդեն 110 մլն դոլար ներդրում է կատարվել՝ այդ անվտանգության բարձրացման ուղղությամբ: Չեմ կարող համաձայնել ռեակտորի մետաղի հետ ձեր բարձրացված հարցին: Դա ամենաառաջնայինն է:
Բացառապես որեւէ կասկած մետաղի հետ կապված չկա: ՀՀ կառավարությունը 2012-ի ապրիլին հանձնարարական տվեց՝ գործող էներգաբլոկի ռեսուրսը երկարացնելու ուղղությամբ: Աշխարհում կա նմանատիպ փորձ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































