
Ըստ Արտակի` Նորայրը ավտոկայանատեղի է հրավիրել Վահեի ընկերներին, ասելով՝ «Տղերք ջան, եկեք մի կողմ, ամոթ ա, մարդիկ կան էստեղ, հեսա կպատժենք» (նկատի ունենալով մատուցող Դավիթ Ադամյանին): Ըստ տուժողի, Նորայրի ասածը ձեւական էր, որպեսզի վստահություն ներշնչեր, եւ իրենք տեղափոխվեին ավտոկայանատեղի, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծը նրանց նկատմամբ:
Փաստաբանին հետաքրքրում էր, թե ինչու չհրավիրվեցին իրենք «այլ վայր», մասնավորապես՝ զուգարան, որտեղ այդ պահին լվացվելիս է եղել Վահեն: Տուժողն ասաց, որ Վահեի գալն ու իրենց հարվածելը համընկել է եւ որ բեմադրիչն ինքը չէր, որպեսզի պատասխանի հարցին: Փաստաբանին հետաքրքրում էր, թե, արդյոք, որտեղ են գտնվել իր ընկերները՝ տուժողներ Էդգար Նիկոյանը եւ Արկադի Աղաջանյանը: Տուժողը պատասխանեց, որ նրանք իր տեսադաշտում չեն եղել, բնականաբար, նա չի տեսել, թե ով է նրանց հարվածել: Այն հարցին, թե արդյոք փորձե՞լ են իրենք հակադարձել թեկուզ բառային արտահայտությամբ, տուժողը պատասխանեց, որ ոչ: «Եթե չեք տեսել Արկադիին կամ Էդգարին, որոնք ձեր տեսադաշտում չեն եղել, ինչպե՞ս կփաստեք, որ նրանց, ըստ ձեր ցուցմունքի՝ «խառը ձեւով հարվածել են»,- հարցրեց պաշտպանը: Պաշտպանի հարցին առարկեց դատախազ Արթուր Դավթյանը: Տուժողը մեկ անգամ եւս կրկնեց, որ իրենց վրա հարձակվել են 15-20 հոգի, եւ որ Նորայր Հայրապետյանը տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածելուց հետո հարվածել է Վահեին: Պաշտպանին հետաքրքրում էր, թե արդյոք անձնական խնդի՞ր է ունեցել Վահեի հետ, արդյոք նրանք ճանաչել են իրար: Տուժողն ասաց, որ հստակ չի կարող պատասխանել: Պաշտպանին հետաքրքրում էր, թե ինչպես է հասկացել տուժողը, որ իր ընկերները չեն հայհոյել: Տուժողը պատասխանեց, որ ծանոթ ձայն չի լսել: Հետեւեց պաշտպանի հետեւյալ հարցը. «Այն վիճակո՞ւմ էիք, որ կարողանում էիք տարբերակել»: Տուժողը նորից պնդեց իր ասածը:
Հավանաբար այսօր դատարանը չկարողանա տուժողի հարցաքննությունը, քանի որ մատուցող Դավիթ Ադամյանի փաստաբանը չի հասցնի ավարտել՝ աշխատանքային օրվա ավարտի հետ կապված:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































