
Մեր դիտարկմանը՝ սովորաբար պատգամավորները, պաշտոնյաները զոքանչի, կնոջ անուններով են ամեն ինչ գրանցում, իսկ իրենք մնում են այսպես ասած «տկլոր», այս պրակտիկան Ձեր դեպքում չի՞ գործում՝ նա պատասխանեց. «Շատ հին պրակտիկա եք ասում: Կարծում եմ, դա վերաբերում է պետական պաշտոնյաներին, չինովնիկներին: Ես գործարար եմ եղել եւ խնդիր չեմ ունեցել ժամանակին այն ձեւակերպել ուրիշի անունով: Դրա նպատակը ո՞րն է»:
ՀՀԿ-ական շատ պատգամավորներ 0-ական միջոցներ են հայտարարագրել: Օրինակ՝ Առաքել Մովսիսյանը, Շուշան Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Ավագյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ պատգամավորը բացարձակ զրոյական միջոցներ ունենա, դրամի, դոլարի, եվրոյի տեսքով ոչինչ չունենա՝ Գարեգին Նուշիկյանը վստահեցրեց, որ հնարավոր է այդ կոնկրետ պահին նրանք ոչինչ չունենան, բայց դա չի նշանակում, որ նրանք եկամուտներ ընդհանրապես չունեն:
Հայտարարագրման ցանկից պարզ է դառնում նաեւ, որ մեր պատգամավորներն իրենց միջոցները հիմնականում պահում են դոլարով կամ եվրոյով: Մեր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ազգային արժույթի նկատմամբ պատգամավորները վստահություն չունեն՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Վերջին տարիներին, համենայնդեպս, վստահությունը բավական մեծ է եղել: Տատանումներ չենք ունեցել: Կարծում եմ՝ չէ: Չնայած էլի ուրիշների փոխարեն չեմ խոսի: Ես ավելի շատ դրամով եմ պահում իմ միջոցները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































