Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերի մասին հրատարակված կենսագրականում նշված էր, որ նա միաժամանակ եղել է և՛ Ֆրանսուա Օլանդի, և՛ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի սիրուհին, երբ ամուսնացած էր Դենիս Տրիերվեյլերի հետ:
Վալերին հերքել է այդ տեղեկությունները և 70,000 ֆունտ ստերլինգ պահանջել, որ իրեն, «Գլխացավանքը» վերնագրված գրքում, մեղադրել են ամուսնուն միաժամանակ երկու հոգու հետ դավաճանելու մեջ: Հայտնում է «Դեյլի մեյլ» թերթը:
47-ամյա ամուսնալուծված կինը գրքի հեղինակներին ըննդեմ հայցով դիմել է դատարան, որոնք բացահայտել են նրա բարդ սեռական կյանքի մանրամասները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: