
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հաշիվ էր պահանջել իր հին ընկերոջից` Էդգար Մկրտչյանից` Սամվել Բալասանյանին սատարելու համար, ու ծեծկռտուքն ավարտվել էր կրակոցներով: Դեպքից հետո փախուստի էր դիմել ոչ միայն Սպարտակ Ղուկասյանը, այլև Էդգար Մկրտչյանը: Նա այդ ընթացքում ընտրվեց ավագանու անդամ, ու այսօր փաստորեն եկել էր ստանձնելու իր պարտականությունները:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ էր այսքան ժամանակ ու ինչո՞ւ էր կռվում Վարդան Ղուկասյանի որդու հետ, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց, երկու հոգի ձերբակալվեցին: «Դրանք բոլորը ասեկոսեներ են եղել, էդպիսի բաներ չեն եղել, ես մասնակից չեմ եղել, Սպարտակ Ղուկասյանի հետ էլ մենք մտերիմ բարեկամներ ենք, նրա վերադարձից ի՞նչ պիտի լինի»:
Եթե այդ ամենը ասեկոսեներ են, ապա ինչո՞ւ էին իր շտաբի աշխատակիցները պատասխանում, որ Էդգար Մկրտչյանը տեղում չէ, փախուստի մեջ է: «Նրանք երևի տեղյակ չեն եղել, ես հանգստանալու էի գնացել», -շարունակեց ավագանու անդամը: Մեր հիշեցմանը, թե ի՞նչ ասեկոսեների մասին է խոսքը, երբ կան ձերբակալվածներ, Էդգար Մկրտչյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, իմ ընկերներից չկան ձերբակալվածներ, ես միջադեպից տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է կատարվել»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































