Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գյումրու կրակոցներին մասնակցած ավագանու անդամ. «Ես փախուստի մեջ չէի, ես հանգստի մեջ էի»

Նոյեմբեր 12,2012 18:18

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում Սամվել Բալասանյանի ու նորընտիր ավագանու երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև Գյումրու ավագանու նորընտիր այն անդամը՝ Էդգար Մկրտչյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքի կենտրոնում մենամարտի էր բռնվել Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ:

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հաշիվ էր պահանջել իր հին ընկերոջից` Էդգար Մկրտչյանից` Սամվել Բալասանյանին սատարելու համար, ու ծեծկռտուքն ավարտվել էր կրակոցներով: Դեպքից հետո փախուստի էր դիմել ոչ միայն Սպարտակ Ղուկասյանը, այլև Էդգար Մկրտչյանը: Նա այդ ընթացքում ընտրվեց ավագանու անդամ, ու այսօր փաստորեն եկել էր ստանձնելու իր պարտականությունները:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որտե՞ղ էր այսքան ժամանակ ու ինչո՞ւ էր կռվում Վարդան Ղուկասյանի որդու հետ, որի արդյունքում քրեական գործ հարուցվեց, երկու հոգի ձերբակալվեցին: «Դրանք բոլորը ասեկոսեներ են եղել, էդպիսի բաներ չեն եղել, ես մասնակից չեմ եղել, Սպարտակ Ղուկասյանի հետ էլ մենք մտերիմ բարեկամներ ենք, նրա վերադարձից ի՞նչ պիտի լինի»:

Եթե այդ ամենը ասեկոսեներ են, ապա ինչո՞ւ էին իր շտաբի աշխատակիցները պատասխանում, որ Էդգար Մկրտչյանը տեղում չէ, փախուստի մեջ է: «Նրանք երևի տեղյակ չեն եղել, ես հանգստանալու էի գնացել», -շարունակեց ավագանու անդամը: Մեր հիշեցմանը, թե ի՞նչ ասեկոսեների մասին է խոսքը, երբ կան ձերբակալվածներ, Էդգար Մկրտչյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, իմ ընկերներից չկան ձերբակալվածներ, ես միջադեպից տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է կատարվել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930