Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ԲՀԿ խորհրդակցությունների մասին. «Քաղաքական բլեֆ է, ինչի՞ պիտի հանգեցնի»

Նոյեմբեր 13,2012 15:09

Այսօր լրագրողների հետ զրույցում, հարցին, թե  ինչի՞ կարող են հանգեցնել քաղաքական ուժերի խորհրդակցությունները՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց. «Որեւէ բանի: Սրանք քաղաքական հնարքներ են, քաղաքական բլեֆ է, ինչի՞ պիտի հանգեցնի: Կոնկրետ հարց տվեք, կոնկրետ պատասխան կստանաք, որովհետեւ 4 քաղաքական ուժ ներգրավված է դրա մեջ»:

Aravot.am-ը ճշտեց՝ այսինքն՝ ՀՅԴ-ինը նորմալ էր, ՀԱԿ-ինը՝ բլե՞ֆ, նա պատասխանեց. ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը շատ տարբեր են: ՀՅԴ-ն 120 տարվա կուսակցություն է, իսկ ՀԱԿ-ը մի քանի տարվա շարժում է, որը գնալով մարում է: Մարդիկ դուրս են գալիս, այսօր էլ 5 հոգով են, երկուսը մի բան են ասում, երկուսը լրիվ այլ բան են ասում, մեկը ընդհանրապես չի խոսում…: ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը գոնե իմ՝ քաղաքականության մեջ եղած ժամանակ, մշտապես խոսել է պառլամենտական համակարգի, 100 տոկոսանոց համակարգի մասին: Ես կարող եմ իրենց հետ համամիտ լինել, կարող եմ չլինել, բայց ես չեմ կարող ասել՝ իրենք անտրամաբանական բան են ասում, որովհետեւ այդ մարդկանց ասելը սպասելի է»:

Էդ. Շարմազանովը նշեց, որ այս պահին ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ օրակարգում որեւէ հանդիպում չունի. «ՀՀԿ-ն ինքը օրակարգ ձեւավորող քաղաքական ուժ է, այլ ոչ թե ուրիշի քաղաքական հնարքներին եւ պլատոնական սիրախաղերին մասնակցող»:

Հարցին՝ չե՞ք մտածում, որ կկորցնեք ՕԵԿ-ին՝ նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում կկորցնեք: Մենք որեւէ մեկին չենք կորցնում, մենք բոլորս նույն նավի անդամներ ենք: Եթե ձեզ թվում է, թե ընդդիմությանը նայում ենք որպես օտարներ՝ չարաչար սխալվում եք: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, բոլորը բոլորի հետ կարող են դաշնակցել մի պահ, կոալիցիա կազմել, բոլորը նաեւ կարող են տարբեր կոալիցիաներում լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930