Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ․ Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբեր 28,2026 18:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ, կասկածից վեր էր։ Սակայն այդ տեքստի ամբողջական բովանդակությունն ակնառու է դարձնում, որ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։

Ալիևյան անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։ Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ։

Պարտադրանքով ընդունված նման սահմանադրության պարագայում մենք վնասում ենք ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն։ Հայաստանը կվերածվի տարածաշրջանի ամենախեղճ, վախվորած, ազգային նկարագիրը կորցրած, աղքատ և բոլորին պարտք տարածքի՝ իր վախկոտ բռնապետով։

Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է։

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
28.11.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30