
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրել էին, որ Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման պատճառները պարզելու համար իրականացվել էին լաբորատոր հետազոտություններ, որի արդյունքում պարզվել էր, որ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ: Սննդամթերքում ևս հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:
Լաբորատոր շեղումների տվյալները ցույց են տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Զանգվածային թունավորման դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում, որի արդյունքում 13 երեխա սննդային թունավորման հետևանքով տեղափոխվել էին Արարատի հիվանդանոց:


















































