Աշխարհի գավաթի վերջին հինգ խաղարկություններից չորսի հաղթող Լինդսեյ Վոննը Միացյալ Նահանգներում աղիքային սուր ցավերով հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները անհայտ հիվանդություն են արձանագրել: Այդ առիթով լեռնադահուկորդուհու խոսնակ Լյուիս Կայը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Վոննը մնալու է հիվանդանոցում եւ սպասելու է բժիշկների վերջնական եզրահանգմանը:
Լինդսեյ Վոնն այս մրցաշրջանի սկզբին Լեյք-Լուիսում կայանալիք տղամարդկանց մրցումներում հանդես գալու ցանկություն էր հայտնել, սակայն FIS-ի չինովնիկները դեմ էին եղել դրան: Լեռնադահուկորդուհին էլ որոշել էր Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիային դատի տալ: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: