Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, իր ելույթի ընթացքում խոսելով 2013-ի բյուջեի նախագծի աբսուրդների մասին, այն աստիճան բարկացավ Կենտրոնական բանկի, վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականները տալիս, որ նյարդային բղավեց. «Մարդ քիչ ա մնում ցխկվի: Չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների չռչռոցով»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կանխեց. «Պետք չի, մի ցխկվեք, դուք մեզ դեռ պետք եք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: