
Այսօր «Հենարան» ակումբում տիկին Ադամյանը փաստեց, որ իրենք ահազանգեր են ստացել նաեւ վարազի որսագողության վերաբերյալ:
Հատուկ պահպանվող տարածքների մասով մշակված նոր օրենքի նախագծի քննարկումներին բնապահպանության նախարարությունը խուսափում է հասարակական կազմակերպություններին ներգրավել, ինչի կյանքի կոչվելու պարագայում, բնապահպանի համոզմամբ, «Խոսրովի» արգելոցը մի նոր դժբախտության առաջ է կանգնեցնելու. «Անընդունելի է «Խոսրովը» տուրիզմի վայր դարձնելը, հատկապես, որ այնտեղ պատրաստվում են լուրջ շինություններ ու զվարճանքի վայրեր հիմնել: «Խոսրովը» բնության հուշարձան է, սա պատմությունն է հայ ազգի եւ որեւէ ոտնձգություն «Խոսրովի» նկատմամբ անընդունելի է»:
Նախագծին ծանոթանալուց հետո, բնապահպանները
բուսաբանության եւ կենդանաբանության ինստիտուտների մասնագետների ուշադրությունն են հրավիրել եւ խնդրել իրենց առաջարկություններն ու դիտողություններն անել. «Գիտնականները շատ լուրջ դիտողություններ են հայտնել, սակայն նախագծում որեւէ դիտողություն չի ընդգրկվել»,-վստահեցրեց տիկին Ադամյանը: Aravot.am-ի հարցին, թե մասնավորապես ինչ դիտողություններ են մատնանշել բուսաբաններն ու կենդանաբանները, Սիլվա Ադամյանի պատասխանը` տեսանյութում`
Կարդացեք նաև
«Ես դեմ չեմ տուրիզմի զարգացմանը, բայց եթե այդ տեմպերով շարունակենք, Հայաստանում ոչինչ չի մնա: Արգելոցն ու արգելավայրը դրանք տարբեր հասկացություններ են եւ «Խոսրովը» արգելավայր վերածելը կնշանակի վերջ դնել այնտեղի բուսական ու կենդանական աշխարհին»,-մտահոգություն հայտնեց բնապահպանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































