
«Խնդիրն այն էր, որ մենք չունեինք էլեկտրաեներգիա», – պատմել է Սերոբ Բադալյանը, – «Այդ էր պատճառը, որ գնում էինք ծառ կտրելու: Երբեմն տուն էինք բերում, երբեմն ոստիկանությունը մեզ բռնում էր ու վերցնում մեր հավաքածը: Բայց հաջորդ օրը ընկերներով էինք գնում փայտի հետևից ու բերում տուն` կրակ վառելու»:
Հրապարակման հեղինակը գրում է, որ այցելելով Կարին գյուղ` զարմացել է այնտեղի ծառերի փարթամությամբ. «Հայաստանը կարող էր վերածվել անապատի», – պարբերականին ասել է «Հայաստանի Ծառատունկ ծրագիր» հ/կ ներկայացուցիչ Արմինե Թոխմախյանը, – «Մեր այցելուների մեծ մասը գրում է, որ սա (Կարինը) օազիս է անապատում: 16 տարվա աշխատանքների արդյունքում մենք կարողացանք կանաչ տեսք տալ այս գյուղին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև


















































