
Համերգային երեկոն բացվեց Կոմիտասի ստեղծագործություններով: Հնչեցին Ալֆեդ Ռեդի (Alfred Reed) կողմից մշակված «Ծիրանի ծառ», «Կաքավի երգ», «Հոյ Նազան», «Գնա, գնա» ստեղծագործությունները: Որպեսզի հայկական երաժշտությունը ավելի հայկական հնչեր ու դրանոցում զգացվեր հայկական ոգին, նվագախմբի ղեկավար Սյեֆ Վեյերսը (Sjef Weijers) հրավիրել էր Ռուզաննա Հակոբյանին, որը քանոնի նուրբ հնչերանգով ավելի գեղեցկացրեց այդ երեկոն: Նկատենք, որ Ռուզաննա Հակոբյանը առաջին անգամ քանոնը՝ որպես լարային գործիք հնչեցրեց փողային նվագախմբի հետ:
Համերգից հետո հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին հայկական քանոնը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն ծրագրով «Սինտ Սեսիլիա»(Sint Cecilia) նվագախումբը հանդես էր եկել նաեւ հեկտեմբերի վերջին՝ Վորհուտ (Voorhout) քաղաքի Դե Թյուլիպ (De Tulp) համերգասրահում:


















































