Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանի երիտասարդական հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության օրերին կբնակվի առանձին, կմարզվի առանձին, իսկ ռինգում, հասկանալի է, հանդես կա բոլորի հետ միասին:
Հարեւան հանրապետությունում մեծ կարեւորություն են տալիս իրենց մարզիկների երեւանյան մրցելույթներին, դրա համար էլ հանդես են գալու 10 քաշային կարգերից 6-ում՝ հավաքական ընդգրկելով միայն ուժեղագույններին: Այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը «Azerisport.com»-ին տվել է Երեւան մեկնող մարզիկների անունները: Նրանք են. 52 կգ՝ Թուրալ Ահմեդով, 56՝ Նասրադդին Մամեդով, 64՝ Փավրիզ Բաղիրով (Եվրոպայի պատանիների չեմպիոն), 69՝ Սագի Սալախլի, 75՝ Օհրան Մաիլլի, 81՝ Ռաուֆ Ռահիմով (Եվրոպայի պատանիների չեմպիոն): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: