Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկոսովն ու Գեւգեոզյանը կցանկանա՞ն միանալ Հայաստանի ազգային հավաքականին

Նոյեմբեր 19,2012 12:09 Share


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Armfootball»-ին տեղեկացրել է, թե նախատեսում է եկող տարվա փետրվարին ծրագրվող ընկերական հանդիպումներում փորձարկել Ռուսաստանի «Ուֆա» ակումբի հարձակվող Միխայիլ Մարկոսովին եւ Ուրուգվայի «Ֆենիքսի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին: «Ինչպես արդեն ասել եմ, Մարկոսովի խաղերին հետեւելու է Սարգիս Հովսեփյանը: Բացի դա, հնարավոր է, փետրվարին հավաք անցկացնենք ԱՄՆ-ում եւ Գեւգեոզյանին ավելի հեշտ կլինի միանալ մեզ: Սակայն ամեն դեպքում երկու ֆուտբոլիստներին էլ հրավիրելու ենք հավաքական, իհարկե, եթե նրանք ցանկանան միանալ մեզ», – ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:


  Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել