Անգլիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի London Chess Classic ավանդական հեղինակավոր մրցաշարում, որին մասնակցում են 10 շախմատիստներ, ներկայումս Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը երրորդ տուրում հանդիպել է Անգլիայի ուժեղագույն գրոսմայստեր Մայքլ Ադամսին եւ պարտության մատնել նրան։
Այժմ Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այսօր Լեւոնի մրցակիցն այս անգամ լինելու է Ուկրաինայի շախմատիստների առաջատարը՝ գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































