Դիլիջան քաղաքի ծայրամասում, «Հաղարծին» ռեստորանի մոտ եւ Իջեւան քաղաքի ծայրին, «Չըրչռ» կոչվող տարածքում ոստիկանական պահակակետեր են տեղադրված: Ոստիկանները «Առավոտի» թղթակցին ասացին, որ իրենք կանգնեցնում են Տավուշի մարզից դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները, կիսաբեռնատար մեքենաները, ստուգում դրանք եւ բեռների փաստաթղթերը: Տավուշցի վարորդները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ այդ պահակակետերը տեղադրվել են նոյեմբերի 7-ից: Նախկինում Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում, մայրուղու եզրին եղել են ոստիկանական երկուական պահակակետեր, հիմա ` մեկական: Ոստիկանները կանխում են մարզից ոչ միայն փայտանյութի, այլեւ փայտածուխի տեղափոխումը Երեւան: Երեւանի խորովածանոցներից մեկի տերը, ով ծագումով Տավուշի մարզից է, դժգոհել է, որ փայտածուխի խիստ պակաս է զգում, ինքը հազիվ կարողացել է տաքսիի բեռնախցիկում մի քանի պարկ փայտածուխ տեղավորելով` հասցնել Երեւան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: