
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետը, հայտարարել է, որ թիվ 35 ընտրատարածքում, լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Մինչդեռ օրերս ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը, որն այդ ընտրատարածքում պատգամավորի հավակնորդներից է, հայտարարել էր, որ թեեւ պաշտոնական բանակցություններ չեն եղել, բայց տեղի ընդդիմադիր կուսակցությունները սատարելու են իր թեկնածությունը:
ԲՀԿ տեղական կառույցի այս որոշումը հատկապես ուշագրավ է դառնում ԲՀԿ-ՀԱԿ ներկայիս հարաբերությունների եւ մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների ֆոնին, երբ փորձ է արվում կառավարման համակարգերի շուրջ համատեղ օրակարգեր գտնել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»


















































