
Մեկնաբանելով Ի. Ալիեւի մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի համար մնում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, եւ «միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում», պարոն Սահակյանն ասաց. «Նոր միտք չէ եւ երբեք արտառոց քննարկման թեմա չէ: Հերթական անհեթեթությունն է: Մենք մեր քաղաքական դիրքորոշումը արտահայտել ենք, անհեթեթ մեկնությունների նկատմամբ լարվածություն չենք զգում»:
Հիշեցնենք, որ ըստ Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր , որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը։ 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ էլ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ի. Ալիեւն ասել էր, որ այն Ադրբեջանի համար մնում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն եւ «միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































