Եվրոպայի օլիմպիական կոմիտեն անվտանգության հետ կապված խնդիրների վատթարացման պատճառով իր ամենամյա կոնֆերասը Իսրայելից տեղփոխել է Իտալիա: Այն պետք է կայանար Էյլաթ քաղաքում՝ հրթիռակոծումների գոտուց հեռու: Սակայն պատվիրակների մեծ մասը հրաժարվել է մեկնել Իսրայել: NRG-ն նշում է, որ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որը նույնպես պետք մասնակցեր կոնֆերանսին, չի հաջողվել ԵՕԿ-ի ղեկավարության համոզել՝ ետ կանգնել որոշումից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: