Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան Հնդկաստան կատարած իր առաջին շրջագայության ընթացքում «Hindustan Times» թերթին պատմել է կինոյում հնարավոր նորամուտի մասին: «Հիմա իմ կյանքն առանց այդ էլ հագեցած է իրադարձություններով՝ մրցելույթներ կորտում, գովազդային պայմանագրեր, մի քանի այլ նախագծեր: Սակայն ապագայում ուրախ կլինեի հոլիվուդյան ֆիլմում դեր խաղալու հնարավորության համար», – ասել է ռուս թենիսիստուհին: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: