Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Յուվենտուսից» կրած 0:3 հաշվով խայտառակ պարտությունից հետո լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համբերության բաժակը լցվեց եւ միլիարդատերը հեռացրեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոյին: Սակայն թիմն առանց ղեկավարի մնաց ընդամենը մի քանի ժամ: Ակումբի պաշտոնական կայքում արդեն տեղեկություն կա տեղադրված, որ թիմի ղեկն ստանձնել է Ռաֆայել Բենիտեսը, որը Աբրամովիչի կարծիքով ի վիճակի է իրականացնել «Չելսիի» ծրագրերը: Իսպանացի մասնագետի հետ պայմանագրի ժամկետը մինչեւ մրցաշրջանի վերջն է, իսկ 52-ամյա մասնագետը ֆուտբոլիստներին կծանոթանա այսօր Քոբհեմում կայանալիք մարզման ժամանակ: Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: