Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Հարցումից ակնհայտ է, որ հայկական հասարակությունը ունի ընդդիմադիր տրամադրություններ: Եվ սա հնարավոր չէր կոծկել և կեղծել»

Մարտ 06,2026 15:32 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումներին. «Իհարկե, զարմանալի չի, որ արևմտյան կառույցները իրենց «լյուբիմչիկին» առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի: Չխաբնվեք հանկարծ, որ հարցումը իրականացրել է հայկական մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն: Ես վստահ եմ, որ նրանք միայն դաշտային աշխատանքներն են արել: Խոսքը ԲՐԵՎԻՍ-ի մասին է, իսկ ամբողջ մշակումը, մեթոդաբանությունը և պետպատվերը ամերիկյան է՝ ամերիկյան հանրապետական ինստիտուտը Նիկոլին քարտ բլանշ է տալիս ընտրություններից առաջ»:

Ըստ Աշոտյանի՝ «Ակնհայտ կեղծ սոցհարցում է, որովհետև երբ բացում եք ամբողջական թվերը, ոչ միայն այն սլայդը, որ մեզ փորձում են հրամցնել, ապա տեսնում եք, որ բազմաթիվ այլ հարցերով, որտեղ այսպես կոչված կառավարությունը ծրագրեր է իրականացնում՝ TRIPP-ից սկսած, կառավարության ցուցաբերած սատարումը հասարակության կողմից շատ ցածր է: Այսինքն՝ ակնհայտ է, որ հայկական հասարակությունը ունի ընդդիմադիր տրամադրություններ: Եվ սա հնարավոր չէր կոծկել և կեղծել»:

ՀՀԿ փոխնախագահի պնդմամբ՝ ընտրություններից առաջ սոցհարցումների միջոցով մանիպուլյացիան հայտնի հնարք է՝ նախընտրելի թեկնածուին անցկացնելու համար. «Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի վարկանիշին, ապա այն շոշափելու համար բավարար է դուրս գալ Երևանի կամ մարզերի ցանկացած փողոց և խոսեցնել մարդկանց»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031