
Aravot.am-ի հարցին՝ ստահակ, վախկոտ, ամբարտավան, զոռբա, փոքրոգի՝ սա իշխանության հետ խոսելու հարմա՞ր լեզու է՝ նա պատասխանեց. «Չէ, դա էլ չեմ ընդունում: Չի կարելի նախընտրական շրջանում նման լեզու օգտագործել, այլապես պիտի կրես նաեւ դրա պատասխանատվությունը: Ասիմետրիկ կոնֆլիկտների դեպքում հռետորաբանությունը կայծակնային էֆետ է ունենում եւ հետադարձ կապերի մեխանիզմը արագ մեծանում է: Պիտի գիտակցեն, որ դա կարող է սնուցի կոնֆլիկտը եւ տանի վատ տեղ: Պետք է չափազանց զգույշ լինենք: Իրավունք չունենք այդ բառերով միմյանց հետ խոսելու»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված «Ժառանգության» պասիվությունը երեկվա հավաքին, չմիացան ՀԱԿ ակտիվիստներին, ելույթ չունեցան՝ նա պատասխանեց. «Ժառանգության պատգամավորները ներկա էին նիստին եւ դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































