Հուրախություն բազմաթիվ աղջիկների, Լեւոն Արոնյանն ամուսնացած չէ: Բայց նա ընկերուհի ունի՝ ֆիլիպինցի գեղեցկուհի Արիանա Կաոլին, որը նրա հետ է աշխարհի գրեթե բոլոր ծայրերում ընթացող մրցումներում:
Լեւոնը սիրված անձնավորություն է հատկապես Հայաստանում ու նրա հետ լուսանկարվել ավելի շատ ցանկանում են աղջիկները: Այսօր էլ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում մեծարման արարողության ավարտին գրոսմայստերը երկար ժամանակ լուսանկարվում էր իր երկրպագուհիների հետ: Aravot.am-ը կատակով հետաքրքրվեց. «Լեւոն, Արիանան եթե այս ամենը տեսնի, չի՞ խանդի»: Գրոսմայստերը ժպտալով պատասխանեց. «Չեմ կարծում: Նա պիտի սովորի: Դրա համար էլ լուսանկարվում եմ» Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: