
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» և «Աշխատանքային նախագիծը» ընդունվել են ՀՀ օրենքների և միջազգային նորմերի խախտումներով, ինչպես նաև իրականացվելիք ծրագիրը հիմնված է թերհաշվարկների, կոծկումների, կեղծիքների վրա: Վերոնշյալ փաստաթղթերում ՀՀ տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով:
«Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի Հանրապետությանը իբր կհասցնի ընդամենը 2,508 մլրդ դրամի (6,27 մլն $) վնաս: Նախագծում այդ չնչին գումարն էլ շատ են համարել՝ իջեցնելով մինչև 2,07 մլրդ դրամ (5,17 մլն $): Պետք է ասվի, որ այս գումարը նույնպես չի մուծվելու պետական գանձարան, սակայն մեզ համար դեռևս պարզված չէ, թե հանքարդյունաբերությամբ զբաղվողների այս արտոնությունը ՀՀ ո՞ր օրենքից է բխում, կամ, ընդհանրապես, արդյոք կա՞ այդպիսի իրավական նորմ, թե՞ դա արվում է բանավոր կարգադրությամբ:
Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին»,- նշված է ԱԺ որոշման նախագծի հիմնավորման մեջ:-Այս ծրագիրը ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ Ծրագրում գերակա շահը վերաբերում է հանքավայրը շահագործողին:
Կարդացեք նաև
…Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե՛ Նախագիծ կազմողները, թե՛ դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող` Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության, ժողովրդի, պետության շահերը»:
Հավելենք, որ Հայաստանում արդեն իսկ առկա է աշխարհում ամենամեծ պոչամբարներից մեկը, որն առաջացել է երկրի հարավում`Զանգեզուրի պղմձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով: Մեր պետության սակավ հողերում Թեղուտի հանքավայրի շահագործմամբ երկրի հյուսիսում երկրորդ ահռելի պոչամբարի առաջացումը թույլ տալը հանցագործություն է սերունդների` հայրենիքում ապրելու իրավունքի նկատմամբ: Ընդգծենք, որ Թեղուտի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է, որտեղ կան ՀՀ և միջազգային Կարմիր գրքերում գրանցված կենդանական ու բուսական աշխարհի տեսակներ:
Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկել նաև §Սահմանադրական դատարանի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում, որոնց ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի պարզաբանել սահմանադրական դատարանի որոշումները, որոնց թվում է նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հանրության իրավունքներին վերաբերող որոշումը:
«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն


















































