Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:
Իրականում Eurasianet-ի հոդվածն ուղեկցող նկարում պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները» 1000 տարի արդեն լքել էին երկիր թատերաբեմը:
«Սա հերթական ճչացող կեղծիքներից մեկն է»,- ասում է Սամվել Կարապետյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: