
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով իշխող կուսակցության ներկայացուցչի այս հայտարարությանը ՍԴՀԿ ԿՎ անդամ Համբիկ Սարաֆյանն ասաց. «Վերջնական թվերը չգիտեմ՝ թե որտեղից ի՞նչքան է հավաքվել, Հայաստանից ի՞նչքան է հավաքվել: Հարցն ի՞նչ է, ակնկալությունն ի՞նչ է: Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ուղղակի, մի քիչ տարօրինակ է թվում, որ այդ կուսակցությունը, այդ մարդիկ պիտի նման կարծիք հայտնեն, մանավանդ, որ գումարի առյուծի բաժինը սփյուռքն է նվիրաբերել: Հայաստանյան իշխող, Հայաստանի մեծահարուստներից երեւի ակնկալելի կլիներ, որ դրա կրկնապատիկը հավաքված լիներ, որովհետեւ հնարավորությունների առումով, բոլորն էլ շատ մեծ հանրավորություններ ունեն, բայց արի ու տես, որ այդպիսի բան չկա: Բարեգործությունն այդ մարդկանց համար ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան իսկական բարեգործություն»:
Ի դեպ, այս տարվա դրամահավաքից դժգոհ էին նաեւ սփյուռքյան գործիչները: Մասնավորաբար, նման դժգոհություն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում բարձրաձայնել էր նաեւ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: Մեր դիտարկմանը, Համբիկ Սարաֆյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչն է չափանիշը: Անցյալ տարվանից ավել հավաքվեց, որոշ տարիներից, գուցէ, քիչ է: Պարզ է, հավաքված գումարն այդպիսի հսկայական գումար չէ, որ ինչ որ հարցում բեկում մտցնի, բայց նաեւ կոնկրետ հարցեր լուծելու առումով նպաստ կբերի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































