Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ոստիկանությունը Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետ կապված լայնածավալ ստուգումներ է իրականացրել: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դրանց հետ կապված 8 քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը): Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում այդ կապակցությամբ քննություն է կատարվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: