Այսօր աշխարհի երիտասարդական առաջնության երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ հրավիրվեց 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը, որի միցակիցը՝ Եվգենի Մարտինենկոն, ներկայացնում էր Իսրայելը:
Հայ բռնցքամարտիկը հենց սկզբից սկսեց միավորների բավականաչափ պաշար կուտակել: Ավելին, առաջին ռաունդի միջնամասում նրա դիպուկ եւ ուժեղ հարվածից հետո ռեֆերին նոկդաուն արձանագրեց: Հաջորդ երկու ռաունդները նույնպես անցան Արտավազդի առավելությամբ եւ նա նույնպես ռինգից հեռացավ հաղթանակած: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: