
Դասախոսների թվում էին ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը, ԲԱ ավագ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը և Արարատ Եղիկյանը, ԲԱ գիտաշխատող և Երևանի ֆիզ-մաթ դպրոցի ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Ծրագրի ղեկավարն էր Արեգ Միքայելյանը, համակարգողը` Անի Քալաշյանը:
Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները: Վերջինս պատրաստվել և թողարկվել էր հենց այս ծրագրի շրջանակներում և ընդգրկում է դպրոցական աստղագիտության վերաբերյալ ծավալուն նյութեր` թվայնացված դասագրքեր և խնդրագրքեր, հանրագիտարաններ և տեղեկատուներ, աստղագիտական համակարգչային հանրամատչելի ծրագրեր, լուսանկարներ և շարժանկարներ, ԲԱ, Վիկտոր Համբարձումյանի և այլ հայ աստղագետների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Նման հետաքրքրքություն ցուցաբերեցին հարյուրավոր աշակերտներ: Ծրագիրը կարող է շարունակություն ունենալ 2013թ. տարվա գարնանը:
Հայկական աստղագիտական ընկերություն


















































