
Էդմոն Մարուքյանն իր մասնակցության հարցը բարձրացրեց՝ հանձնաժողովի աշխատանքներին: «Ես պրոբլեմ չեմ տեսնում»,-ասաց պարոն Ջհանգիրյանը, ավելացնելով, որ եթե ստեղծվի այդ հանձնաժողովը, որոշումներն այնտեղ կոնսենսուսով պետք ընդունվեն:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրենց դիրրքորոշումները, ըստ որի, ճիշտը ֆորում ստեղծելն է, որտեղ կլինի հավասարակշռված քննարկում եւ եզրակացություն: Առաջարկվեց հանձնաժողովի կազմում մեծամասության անդամների թվին հավասար անդամներ ներգրավվեն մյուս խմբակցություններից: Ըստ Դավիթ Հարությունյանի, Գագիկ Ջհանգիրյանը նիստում ներկայացրեց ոչ քաղաքականացված, մասնագիտական ելույթ ու գնահատականներ, բայց իր ներկայացրած նախագծում կան քաղաքական կետեր: Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց կոնսենսուսի համար այդ բոլոր կետերը հանել, վերաձեւակերպել, խմգագրել. «Խնդիր չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանի խոսքերով. «Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ 1 տարով: Բայց ՝ պայմանով. «Եթե հարցի քվեարկությունը լինի մինչեւ նախագահական ընտրություններ, մենք դեմ ենք քվեարկելու: Բայց ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը պատրաստ են կողմ քվեարկել, եթե այն հետաձգվի ընտրություններից հետո»: Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատելով, որ դրական մթնոլորտ կա, բայց խնդրեց հարցը օդի մեջ կախած չպահել, ու նախագծում գոնե ֆիքսել, որ հանձնաժողովի աշխատանքները պետք է սկսեն , ասենք, մայիսի 1-ին՝ աշխատավորների տոնի կապակցությամբ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Գագիկ Ջհանգիրյանի հետ, որ եթե կողմ են դրան, ինչո՞ւ հիմա չքվեարկեն, չքննարկել, որ տվյալ հանձաժողովը իր աշխատանքները սկսելու է կոնկրետ մի ժամկետի շրջանակներում: Գագիկ Ջհանգիրյանը մի քիչ դժգոհեց, բայց հետո համաձայնեց. «Ինչ իմանանք մայիսին ուժերի ինչ հարաբերակցություն կլինի, այս տարբերակը կներեք, էլի, ոնց որ…շատ կուլտուրական բառ կա»:
Քննարկումները հանձնաժողովում դեռ շարունակվում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































