Երեւանում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեր հավաքականի եւ հայ մարզասերների համար առայժմ միակ լուսավոր կետը 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանի 17:11 հաշվով տարած ավելի քան վստահ հաղթանակն է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհոնգիր Դավիդովի նկատմամբ եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք նվաճելը:
Երեկոյան հերթում Հայաստանից ռինգ մտնելու է նաեւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: